Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ տղամարդ

Տղամարդկանց համար պարտադիր 7 բժշկական հետազոտություն

Տղամարդկանց համար պարտադիր 7 բժշկական հետազոտություն

«Առողջության նկատմամբ պրոակտիվ վերաբերմունքը` լուրջ հիվանդությունների առկայության ստուգումը, կարող է կրճատել հաջորդ այցելությունը»,- գրում է Foxnews-ը:

Ընդունեք, որ նույնիսկ առողջական խնդիր ունենալու դեպքում մեծ տհաճությամբ եք բժշկին այցելության գնում, էլ չասենք` երբ խոսքը կանխարգելիչ հետազոտությունների մասին է:

Կախված տարիքից, ընտանեկան պատմությունից եւ կենսակերպի գործոններից, տղամարդիկ զանազան ստուգումներ պետք է անցնեն: Ստորեւ ներկայացնում ենք ամենակարեւորները:

Շաքարախտ

Շաքարախտի դեմ ստուգվելու կարիքը երբեք չեք ունենա, եթե առողջ կենսակերպ եք վարում` քաշը նորմալ է եւ հիվանդության առկայությունը մատնանշող այլ ռիսկային գործոններ չկան (խոլեսթերինի բարձր մակարդակ կամ արյան բարձր ճնշում): Այդուհանդերձ, 45 տարեկանից ավելի տղամարդկանց համար, մանավանդ եթե քաշը նորմայից բարձր է, գլյուկոզայի կամ A1C թեստը չի խանգարի:

A1C-ն հանձնելիս նախօրոք քաղցած մնալու պահանջ չի լինի, սակայն գլյուկոզայի ստուգման դեպքում ստիպված կլինեք նախօրոք 8 ժամ սոված մնալ. ջրից բացի ոչինչ չի կարելի:

Սեռավարակներ

Նույնիսկ եթե տարիներ շարունակ միայն մեկ անձի հետ եք սեռական հարաբերություն ունեցել, համապատասխան սեռավարակները հայտնաբերող հետազոտություններ անցնելը վատ գաղափար չէ: Բազմաթիվ սեռավարակներ կարող են տարիներով գաղտնի մնալ:

Մարմնի զանգվածի գործակից

Սա հաշվելու համար բժշկին այցելել հարկավոր չէ: Անչափ կարեւոր է իմանալ, թե որքան է կազմում ձեր հասակի եւ կշռի հարաբերությունը` օրգանիզմում առկա ճարպի քանակը պարզելու համար: 18.5-ի եւ 24.9-ի միջակայքը նորմալ է համարվում:

Խոլեսթերին

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան տղամարդկանց խորհուրդ է տալիս, 20 տարեկանը լրանալուց հետո, յուրաքանչյուր 4-ից 6 տարին մեկ խոլեսթերինի մակարդակը ստուգել: Սակայն ձեր անձնական բժիշկը կարող է առավել հաճախ ստուգումներ նշանակել, եթե առկա են սրտային հիվանդության գործոններ` շաքարախտ, ծխախոտի օգտագործում եւ արյան բարձր ճնշում:

Խոլեսթերինի մակարդակը արյան հետազոտությամբ է ստուգվում, այնպես որ, բժիշկը կարող է նախօրոք` 9-12 ժամ ոչինչ չուտելու պահանջ ներկայացնել:

Արյան ճնշում

Ինչպես եւ խոլեսթերինի պարագայում, արյան բարձր ճնշումը եւս կարող է առանց ախտանիշների զարգանալ, բայց, բարեբախտաբար, այս հիվանդության դեմ ստուգումն արագ եւ անցավ է:

Կոլոնոսկոպիա

Տղամարդկանց մեծամասնությունը հաստ աղիքի քաղցկեղի թեստ պետք է հանձնի 50 տարեկանում, սակայն նրանք, ովքեր հիվանդության ընտանեկան պատմություն ունեն, կշահեն` եթե ավելի շուտ նախազգուշական միջոցառումներ ձեռք առնեն: Մարդիկ հաճախ խուսափում են թեստից` այս պարագայում հետանցքի մեջ փոքրիկ տեսախցիկ են մտցնում` պոլիպների եւ քաղցկեղի դրսեւորման այլ նշանների առկայությունը ստուգելու համար: Ասում են` այնքան էլ տհաճ չէ, որքան թվում է:

Առավել տհաճ պահը թեստին նախապատրաստվելը կարող եք համարել: Հարկավոր է աղիներն ամբողջությամբ դատարկել եւ, այնուհետեւ, 1-3 օր ոչինչ չուտել, խմել միայն մաքուր ըմպելիք եւ լուծողական ընդունել: Բայց գործի լավ կողմն էլ կա` բավական է բժիշկն ասի, որ ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել, հետագա 10 տարիների ընթացքում կոլոնոսկոպիայի կարիք չեք ունենա:

Շագանակագեղձի հետազոտություն

Շագանակագեղձի քաղցկեղի դեմ ստուգման անհրաժեշտությունը շատերի կողմից է վիճարկվում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն թանկ եւ ոչ անհրաժեշտ, ավելին` երբեմն էլ վնասակար միջոց է:  Այդուհանդերձ, 50 տարեկանից բարձր մարդկանց առաջարկվում է խոսել բժշկի հետ հետեւյալ թեստերի դրական եւ բացասական կողմերի մասին` մատով հետանցքային ուսումնասիրություն (որի դեպքում բժիշկը մատը հետանցքի մեջ է մտցնում` շոշափման միջոցով ուսումնասիրություն իրականցնելու համար) եւ PSA թեստ, որի դեպքում արյան մեջ շագանակագեղձին հատուկ անտիգենի առկայությունն է ստուգվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. retas.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ